«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը          Արտակարգ դեպք՝ Երևանում, Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel»-ում       «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության արդյունքները՝ ըստ ստացած քվեների    

26 փետ 2021 12:47

Բաքուն բոլոր ռազմագերիներին, ավելի քան 1000 դիակ, հանձնել է Երևանին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին է հանձնել Երևանին:

«Մենք նրանց վերադարձրեցինք բոլոր գերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվեց ավելի քան 1000 դիակ», - ասել է նա ՝ ավելացնելով, որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:
Միևնույն ժամանակ, Ալիևը հույս ունի, որ չնայած Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը նա որակել է իբրև «երկրի ներքին գործ», Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր դրույթները կյանքի են կոչվելու:

Ալիևը դժգոհել է, թե հայկական կողմն Ադրբեջանին չի տվել ականապատ տարածքների քարտեզները, ինչն իրենք որակում են իբրև պատերազմական հանցագործություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր