Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում, անսահման պարգևավճարներ են տալիս          Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ       Բախվել են «ԳԱԶ 3110» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ    

26 փետ 2021 17:38

Թուրքիան կոշտ է արձագանքել Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Նիդերլանդների ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը վերաբերող հարցին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Փետրվարի 25-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատում ընդունված և կառավարությանը 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող որոշման վերաբերյալ Աքսոյը նշել է, որ այն պատմությունը քաղաքական դրդապատճառներով վերաշարադրելու «իրավական ուժ չունեցող փորձ է»:
Աքսոյի համոզմամբ՝ խորհրդարանները պատմությունը գրելու ու դատելու վայր չեն:
«Այս որոշումն ընդունողները փոխարեն պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1915թ., պոպուլիստի պես վազում են քվեի հետևից: Խնդրո առարկա որոշման տակ ստորագրողներին հրավիրում ենք 1948թ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ու ՄԻԵԴ որոշումները ստուգել, պատմական խնդիրը ավելի լավ հասկանալուն միտված ջանքերին աջակցել»,-ասել է նա:
Խոսնակը, այնուհետև անդրադառնալով թուրքական իշխանությունների կողմից Հայաստանին քանիցս ներկայացվող առաջարկին, պնդել է, որ  պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը, որին Հայաստանը չի պատասխանել, այդ ջանքերից գլխավորն է:
«Նիդերլանդների կառավարությունից մեր ակնկալիքն է, որ ընդունի օրենքի գերակայությունը պահպանող վերաբերմունք: Իսկ ներկայացուցիչների պալատը ավելի ճիշտ կանի վերջին շրջանում հաճախակի արվող իրականությունից կտրված, Թուրքիայի դեմ ուղղված որոշումների փոխարեն, ձգտի պայքարել գնալով չափերն անցնող այլատյացության, որին ամեն օր բախվում է Նիդերլանդների թուրքական համայնքը, իսլամաֆոբիայի ու այլոց նկատմամբ թշնամանքի և վերջապես խտրական գործողությունների դեմ, որոնք հանգեցրել են կառավարության հրաժարականին»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր