Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան          Տեսանյութ․Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է       Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 մար 2021 12:27

Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում

«Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքներն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ  Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին  պատախանատու անգործունակներին  զեկուցվել է հաստատ,  իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում․ Խաթարված ու վտանգված է  գյուղացու անդորն ու խաղաղ կյանքը, իսկ   մարդ կա ասում է՝ Սյունիքում  տնտեսություն ենք զարգացնելու, ինչ խոսք, էքստրիմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր