Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

05 մար 2021 09:58

Փաշինյանը չի՞ վստահում ԱԱԾ-ին.Ծառայություն, որն ապահովում է վարչապետի եւ նրա ընտանիքի անվտանգությունը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությանը տալ վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այն դուրս բերելով ԱԱԾ մարմինների համակարգից: Սա այն ծառայությունն է, որն ապահովում է վարչապետի եւ նրա ընտանիքի անվտանգությունը։


Պահպանության ծառայության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ «պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը եւ բացահայտելը, սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը» եւ այլն։


Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին եւ սեփական պահպանությունը որոշել է իր ենթակայության տակ վերցնել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր