Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

11 մար 2021 14:25

Կորոնավիրուսով հիվանդ 429 մարդ ծանր, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է․նախարար

Հույս ունեմ, որ քաղաքացիներն այսօր իմ հնչեցրած թվերից ավելի աչալուրջ կլինեն, և մեր կարգապահությամբ կնպաստենք, որ պաշտպանենք մեզ ու մեր հարազատներին։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Կառավարությունն ամեն ինչ անում է հիվանդների բուժման գործընթացը կազմակերպելու, թեստավորումն իրականացնելու համար։ Մենք ունենք հաստատված ծրագիր, ըստ որի գործում ենք»,-ասաց նախարարը՝ չնշելով կգնանք կրկին սահմանափակումների, թե ոչ։


Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս ընթացքում նախարարությունը և կառավարությունն արել են ժամանակին համահունչ բոլոր քայլերը, որպեսզի զսպեն հիվանդության տարածումը։


Նախարարը նշեց, որ այս պահին կորոնավիրուսով հիվանդ 429 մարդ ծանր վիճակում է, 96 մարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում և 30 մարդ միացված է թոքերի օդափոխության սարքերին։


Հարցին՝ պատվաստումներն ինչ ընթացքում են, նախարարն ասաց․ «Պատվաստումները փոքր քանակով սկսվել են բուժաշխատողների շրջանակում, բայց պատվաստանյութի նոր խմբաքանակ դեռ չենք ստացել։ Ես չեմ պատվաստվել, որովհետև ռիսկի խմբին չեմ պատկանում և երբ հերթն ինձ հասնի, կպատվաստվեմ»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր