«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 մար 2021 12:44

Սիսիանի և Կապանի հատվածում ձյան տեղումներն ուղեկցվել են ուժեղ ամպրոպներով, որը հազվադեպ երևույթ է

Հիդրոօթերևությաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

«Ինչպես և կանխատեսվել էր մարտի 11-12-ին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Բացառություն են կազմել Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ տեղումները եղել են ձնախառն անձրևի և թաց ձյան տեսքով։

Ամենաառատ տեղումները գրանցվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ առանձին հատվածներում 24 ժամում դիտվել է ամսական նորմի չափ տեղում։

Ձյան ծածկի առավելագույն ավելացումը 24 ժամում գրանցվել է Սիսիանի և Գորիսի հատվածներում՝ 30-35սմ, Ջերմուկում՝ 35սմ, Որոտանի լեռնանցքում՝ 30սմ։

Սիսիանի և Կապանի հատվածում ձյան տեղումներն ուղեկցվել են ուժեղ ամպրոպներով, որը հազվադեպ երևույթ է։

Այսօր ցերեկը ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի մինչև կեսօր: Շրջանների զգալի մասում կշարունակվեն ձյան տեղումները, Վայոց Ձորում և Սյունիքում ձյունը կլինի ինտենսիվ։

Երեկոյան ժամերին ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից և տեղումները կդադարեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր