Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

15 մար 2021 16:58

Վրաստանում ցուցարարները պահաջում են չեղարկել թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի շինարարությունը

Վրաստանի Քութաիսի քաղաքում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները պահանջել են էկոնոմիկայի նախարար  Նատիա Տուրնավայի հրաժարականը և դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը: Այս մասին գրում է regionmonitor-ը։


«Մեր գլխավոր պահանջն է չեղարկել կառավարության որոշումը, որով նախատեսվում է Ռիոնի հովիտը հանձնել օտարերկրյա ներդրողի: Երկրորդ պահանջն է չեղարկել պայմանագիրը «Էնկա» ընկերության հետ: Երրորդ, բոլոր փաստաթղթերը՝ տրված 2015թ., պետք է զրոյացվեն և, վերջապես, էկոնոմիկայի նախարար  Նատիա Տուրնավան պետք է հրաժական տա»,-ասել է ակցիայի կազմակերպիչ Վարլամ Գոլետիանին:


Նշենք, որ արդեն 4 ամիս է, ինչ ցուցարարները պահանջում են չեղարկել Ռիոնի գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունը, որը պատկանում է թուրքական «Էնկա» ընկերությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր