ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին          Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն       Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի    

16 մար 2021 14:51

Ավանեսյանը՝ ԴՆԹ թեստերի պատասխանները կեղծելու մասին

«Ցանկացած անձ իրավունք ունի լրացուցիչ ԴՆԹ փորձաքննություն անցկացնելու և դա նորմալ է դիտարկվում»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Նախարարը անդրադարձավ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողի մոր՝ Անահիտ Ադոյանի հայտարարությանը, թե ինքը մասունքները չի վերցնելու, հուղարկովարություն չի անելու այնքան ժամանակ, մինչև արտասահման փորձաքննության չուղարկի։ Ադոյանը վստահեցնում էր, թե իրեն լռեցնելու համար ասում են՝ որդու մասունքները գտել են։ Ծնողը նաև տեղեկացրել է, որ զորմասի 41 անհետացած զինծառայողներից միայն մեկի պարագայում է, որ ԴՆԹ-ի համընկնումից հետո ծնողը, որ հանկարծակիի է եկել, վշտի մեջ արել է հուղարկավորությունը, բայց մնացածն անգամ մասունքները չեն վերցրել:


«Եթե կոնկրետ դեպք կա, որի հետ կներկայացնեն անուն- ազգանուն, որ մենք կիդենտիֆիկացնենք, թե ինչի հետ է կապված խնդիրը, գրավոր դիմեք, կպատասխանենք»,- ասաց նախարարը։


Պնդմանը, թե ծնողները պատրաստ են անգամ վերահուղարկավորումներ անել, Ավանեսյանը խնդրեց ընդհանրական գնահատականներ չտալ մասնավոր դեպքի հետ կապված։


«Ես նման տեղեկություն չունեմ։ Տիկին Ադոյանի հետ մեր մասնագետները կապի մեջ են, նրան տրամադրվել են անհրաժեշտ, իրեն հուզող հարցերի պատասխանը և մենք միշտ պատրաստ ենք մեկ անգամ էլ հանդիպելու, քաղաքացու բողոքը լսելու, կոնկրետ դեպքով իրականացնելու լրացուցիչ աշխատանքներ՝ պարզելու խնդիրը»։


Իսկ թե քանի մարմին կա չնույնականացված, նախարարը խնդրեց չնշել թիվ՝ շփոթություն չառաջացնելու համար և խնդրեց այսօրվա թվերի մասին տեղեկության համար դիմել գրավոր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր