Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

20 մար 2021 13:37

Եթե ժողովուրդը որոշի, որ պետք է ինձ պատի տակ գնդակահարել, ես կկանգնեմ այդ գնդակահարության պատի տակ

Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Որևէ մեկը չմտածի, թե ես կփախնեմ ժողովրդի կայացրած որևէ որոշումից: Այս մասին Արագածոտնում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որով վերջինս առաջարկել էր, որ Նիկոլ Փաշինյանը թեկուզ ժամանակավորապես, բայց հեռանա Հայաստանից:


«Եվ դուք ունեք այդ իրավունքը: Եթե մեր ժողովուրդը որոշելու է, որ պետք է ինձ պատի տակ գնդակահարել, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Փոխնողները թող մտածեն փախնելու մասին»,-ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր