Տեսանյութ.Ես այնքան ապացույցներ ունեմ, մեկ-մեկ բացահայտելու եմ.Հարազատները պահանջում են սեփական ձեռքերով դուրս բերած որդիների մարմինները

«Մենք Աստծո հույսով ենք մտել այդ տարածք, ապրելու հավանականությունը մեկ տոկոս էր»,- 5-րդ ալիքի հետ զրույցում ասում է Գարիկը, ով եղբոր մարմինը սեփական ձեռքերով է դուրս բերել փոսից։
Հարազատները պնդում են, որ մինչ օրս իրենց որդիների մասունքները ցեխոտ են, ԴՆԹ փորձաքննություն չի իրականացվել։
ԴՆԹ փորձաքննության արդյունքում մի ազդր է համընկել Անահիտ Ադոյանի ամուսնու հետ։ Մայրը սակայն պահանջում է իրենց որդու ամբողջական մարմինը։
«Ամբողջ Զանգելանի պատմությունն այս իշխանության կոկորդին մի մեծ փուշ է կանգնած։ Ես այնքան ապացույցներ ունեմ, մեկ-մեկ բացահայտելու եմ»,- ասում է մայրը։
5-րդ ալիքի ռեպորտաժը՝ ներքևում։