Ձեր կուսակցության մի տեղակալը նախկին ՀՀԿ-ական է, մյուսը նախկին ԲՀԿ-ական, նայեք ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի կա          Բազուկի օգտակար հատկանիշները, այն հարուստ է երկաթով, յոդով, հանքանյութերով, առողջ սննդարար նյութերով       «Սմավերդի» կոչվող լճից ջրասուզակը հայտնաբերել է առավոտյան ջրամբարն ընկած քաղաքացու դին և դուրս բերել    

25 մար 2021 13:44

Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ապահովող ոստիկանների աշխատավարձը բարձրացրեց մինչև 97,5 %-ով , բայց ոչ բոլորինը

Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով որոշեց ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը: Այս մասին հայտնում է «Մեդիապորտը»:


«Ըստ այդմ, ՊՊԾ կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։ Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։ Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից:


Ուշագրավ է, որ թոշակները, նպատեսները կամ ուսուցիչների աշխատավարձները բարձրացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը կրկնապատակում է այն ոստիկանների աշխավարձը, որոնց ավտոբուսներով հրահանգում է տանել իր տունը, կառավարության շենքը հսկելու, ինչպես նաև ընդդիմադիրներին բերման ենթարկելու համար»,-գրում է տելեգրամյան ալիքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր