Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

26 մար 2021 14:30

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտով կներկայացնի Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի մանրամասն նախագիծ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտով կներկայացնի Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի մանրամասն նախագիծ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


«Մենք կարծում ենք` Ժամանակն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանը կնքի նոր ռազմաքաղաքական դաշինք, և շատ շուտով մանրամասն նախագիծ կներկայացնենք»,-ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև Արցախի ԱԺ–ից կողմից ռուսերենը պաշտոնական լեզու ընդունելու որոշմանը՝ նշելով, որ դա տրամաբանական որոշում էր։
«Մենք պիտի հասկանանք ստեղծված իրավիճակի նրբությունը։ Ի վերջո հայերենը մնում է պետական լեզու։ Երկրորդ լեզուն դառնում է ռուսերենը։ Մենք պիտի հասկանանք, որ Արցախի 75 տոկոս կորստից հետո, լինենք անկեղծ, այսօր Ռուսաստանը՝ որպես նաև Արցախի անվտանգության երաշխավոր, իր անչափ մեծ դերակատարումն ունի։ Ավելին, ես ուզում եմ նաև հղում անել Գագիկ Ծառուկյանի` վերջերս մի քանի անգամ արած դիտարկմանը, որ իսկապես ժամանակն է հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որում այսօր գտնվում է մեր տարածաշրջանը և մասնակորապես Հայաստանը՝ թուլացած Սյունիքով, հանձնված Արցախով։ Մենք կարծում ենք, որ իսկապես անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները», - ասել է նա։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր