Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»          Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների       Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

26 մար 2021 14:42

Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ճանապարհի շուրջ տեղի ունեցող միջադեպերի անարձագանք մնալը ՀՀ-ի և Արցախի իշխանությունների անտարբերության և նոր զիջումների պատրաստակամության ցուցիչ է

Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ավտոճանապարհը հետպատերազմյան փուլում ստեղծված իրավիճակի լավագույն ինդիկատորն է դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:


«Խոսքս դեռ չի վերաբերվում այդ ճանապարհի շուրջ քննարկումներին, Ադրբեջանի առաջ քաշվող պայմաններին կամ դրա վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումներին։


Հետպատերազմյան փուլի ամենաշատ միջադեպերը արցախցիների և ադրբեջանցիների միջև հենց այս ճանապարհի տարբեր հատվածներում է գրանցվել։

Ի սկզբանե պարզ չէր, թե ինչո՞ւ հայկական կողմը թույլատրեց ադրբեջանական ռազմական, քաղաքացիական նշանակության շարասյունների անցուդարձն այդ հատվածով և ինչո՞ւ է թույլատրում նույնիսկ այն պարագայում, երբ ադրբեջանցիներն իրենց ծայրաստիճան լկտի են պահում այդ ճանապարհով անցնելիս։


Ու սա այն պարագայում, որ որևէ փաստաթղթում ամրագրված չէ ադրբեջանցիների շարժն այս տեղամասով։


Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը նույնիսկ համատեղ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները չի կատարում, իսկ մենք անում ենք ավելին, որը դուրս է ամեն տեսակի տրամաբանությունից։


Վերջին միջադեպն այդ ճանապարհին երեկ է գրանցվել. ադրբեջանական ռազմական նշանակության մեքենաների միջից քարեր են շպրտել հայկական քաղաքացիական ավտոմեքենաների վրա։


Հայաստանի ու Արցախի որևէ կառույց ոչ միայն պատշաճ չի արձագանքել ադրբեջանական սադրանքների շարքին, որի նպատակը վախի մթնոլորտի ստեղծումն ու քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելն է, այլ տեղի ունեցածին որևէ քայլ չի հետևել։


Օրինակ՝ այդ ճանապարհով ադրբեջանական շարժի սահմանափակում, թեկուզ, ժամանակավորապես։


Այս ճանապարհի շուրջ տեղի ունեցող միջադեպերի անարձագանք մնալը ցուցիչ է՝ հասկանալու Հայաստանի և Արցախի իշխանությունների՝ անտարբերության, հարմարվողականության, նոր զիջումների պատրաստակամ լինելուն։


Եղած բնակավայրերի անվտանգությունը չեք ապահովում, բայց ամեն օր մեծ-մեծ խոսում եք նոր ծրագրերից, կյանքը բնականոն հուն վերադարձնելուց, ինչն ավելի շատ օդ կրակելու է նման»,- գրել է Աբրահամյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր