ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

27 մար 2021 12:48

Արեցին ամեն ինչ’ ՍԴ-ն տեռորի ենթարկելու, այն յուրայինանցնելու համար, սակայն այդ նույն ՍԴ-ն թքեց իշխանության գարշելի դեմքին և ծառայեց իրավունքին

Կասկածից վեր է, որ Նախագահ Քոչարյանի մեղադրանքը բոլոր կետերով ակնհայտ քաղաքական մոտիվներով է և կիլոմետրերով հեռու իրավաբանությունից։ Սա նշանակում է, որ սահմանադրական կարգի մասով քրեական գործը կկարճվի, իսկ դատախազությունը կփորձի հերթական հակասանիտարական մեկնաբանություններով պահել քրեական գործը, ինչը ժամանակավոր բնույթ է ունենալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։


«Ի՞նչ եղավ այսօր և ի՞նչ է լինելու վաղը։


Խոշոր հաշվով' ոչինչ։ ՍԴ-ն ընդհամենը արձանագրեց այն, ինչ որ 3 տարի ասում էին առողջ բանականություն և նորմալ տրամաբանություն ունեցող մասնագետները։ Կասկածից վեր է, որ Նախագահ Քոչարյանի մեղադրանքը բոլոր կետերով ակնհայտ քաղաքական մոտիվներով է և կիլոմետրերով հեռու իրավաբանությունից։ Սա նշանակում է, որ սահմանադրական կարգի մասով քրեական գործը կկարճվի, իսկ դատախազությունը կփորձի հերթական հակասանիտարական մեկնաբանություններով պահել քրեական գործը, ինչը ժամանակավոր բնույթ է ունենալու։


Իրավիճակի դուալիզմը կայանում է նրանում, որ գործող իշխանական խմբավորումը արեց գործնականում ամեն ինչ’ ՍԴ-ն տերոռի ենթարկելու, այն յուրայինանցնելու համար, սակայն այդ նույն ՍԴ-ն թքեց իշխանության գարշելի դեմքին և ծառայեց իրավունքին։


Միաժամանակ չեմ շտապում համալրել ՍԴ ֆան ականի շարքերը, անելիքներ դեռ շատ կան։
«կրելու ենք»-ը սկսվում է»,- գրել է Կոչուբաևը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր