Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով       ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա    

29 մար 2021 18:47

Սեռական նոր հիվանդության համաճարակ կարող է բռնկվել․Մոսկվայում արդեն տարածումը բավական շատ է

Ռուս ուրոլոգ Եվգենի Գրեկովը հայտարարել է, որ սկսվում է սեռական նոր ինֆեկցիայի համաճարակ, ինչը իր հերթին վատթարացրել է վիճակը մյուս հիվանդությունների հետ կապված, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով։ Այս մասին հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը։

Համաճարակի պատճառ կարող է դառնալ Mycoplasma genitalium բակտերիան, որը կայուն է հակաբորբոքայինների հանդեպ։ Մասնագետը ասել է, որ Մոսկվայում արդեն տարածումը բավական շատ է եւ բուժում կազմակերպել հնարավոր չէ ոչ «Ջոզամիցինով», ոչ «Դոքսիցիկլինով» եւ ոչ էլ «Ազիտրոմիցինով»։ Բակտերիան կարող է առաջացնել անպղտություն եւ ծանր տարբերակով պրոստատիտ։

Հիվանդությունը արտահայտվում է ցիստիտի եւ միզուկից թարախի արտահոսման ախտանիշներով։ Բժիշկը հորդորել է լինել չափազանց ուշադիր վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական հիգիենայի հետ կապված հարցերում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր