Տեսանյութ.Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է. Կարապետյանների հայտարարությունը          Ահազանգ. ընտրողներին 30.000-ական դրամ են բաժանում թիվ 3 համարի քվեաթերթիկն ընտրատեղամասից դուրս հանելու համար       Ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 քաղաքացի    

01 ապր 2021 14:58

Կարաք հիմիկվանից վեշ-մեշոկ հավաքեք,ադրբեջանցիները Շուռնուխ-Կապանի ճանապարհից 20 մետրի վրա խրամատներ են փորում

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պատերազմի օրերին մարդիկ կային, ովքեր 44 օր կռվեցին, բայց այդպես էլ թուրքի երես չտեսան։ Պատերազմի ավարտից հետո թուրքերը մեր քթի տակ են հայտնվել ԲԱՆԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ արդյունքում:
 
Սա Շուռնուխից դեպի Կապան գնացող ճանապարհի մի հատվածն ա։ Նախկինում էս մասով գնում էին Սանասար (Ղուբաթլի)։ Հիմա ադրբեջանցիների պոստերն ա. վրան են խփել ու խրամատ են փորում ճանապարհից 20-30 մետր հեռավորության վրա։
 
Տեղացիներն ամեն քայլափոխի մի բան էին ասում. ծառերի կանաչելուց ու տեսադաշտը փակվելուց հետո էս հատվածները կրկնակի վտանգավոր են դառնալու։ Որովհետև, եթե 2 զինված թուրք որոշի մի մեքենա կանգնացնել ու առևանգել այդ մարդուն, դրա մասին ոչ ոք այդպես էլ չի իմանալու։ Բայց դե ԲԱՆԱՎՈՐ համաձայնություն կա, չեն համարձակվի...
 
Սյունիքն անվտանգ համարողներին խորհուրդ կտամ գնալ ու իրենց ընտանիքներով բնակվել հենց էս ճանապարհի մեր հատվածում, որպեսզի իրենց ներկայությամբ ապահովեն մնացած հայերի անվտանգությունը։
 
Էս էլ կորդինատները, կարաք հիմիկվանից վեշ-մեշոկ հավաքեք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր