Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

02 ապր 2021 18:45

Ֆրանսիայի կառավարությանը, հայությանը հունից հանել է Ստրասբուրգի հայազգի քաղաքապետի ՝ մզկիթի կառուցման համար թուրքական միությանը ֆինանսավորելու որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուսուցչի կողմից հիմնադրված թուրքական ազդեցիկ կրոնական «Milli Görüş» (Միլլի Գորուս) միությունը տեղ չունի Ֆրանսիայում, քանի որ դա հակասում է ֆրանսիական արժեքներին։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության խոսնակը, գրում է France 24-ը։

«Ես կարծում եմ, որ սա միություն է, որը դեմ է Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին, որը պայքարում է Հանրապետության արժեքների դեմ, կանանց և տղամարդկանց հավասարության դեմ, մարդկային արժանապատվության դեմ։ Ակնհայտ է, որ այն չպետք է գործունեություն կազմակերպի և գոյություն ունենա Հանրապետությունում», - հարցազրույցում ասել է Գաբրիել Ատալը՝ BFM հեռուստաընկերությանը։

«Միլլի Գորուս» ասոցիացիան հայտնվել է Ֆրանսիայում քննարկումների կիզակետում՝ հրաժարվելով միանալ իսլամիստական ծայրահեղականության դեմ կառավարության համաձայնեցված կանոնադրությանը, որից հետո Ստրասբուրգի հայազգի քաղաքապետի գլխավորությամբ քաղաքային խորհուրդը որոշում կայացրեց 2.5 մլն եվրո հատկացնել «Միլլի Գորուս»-ի կողմից կառուցվող մզկիթին։ Այդ նույն օրը Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանը մերժել էր հակասեմականության դեմ ներկայացված նախագիծը։

Բարսեղյանի որոշումը քննադատության է ենթարկվում ֆրանսիացիների ու հատկապես նաև ֆրանսահայերի կողմից՝ հիշեցնելով Բարսեղյանին նրա նախնիներին, որոնք դարձել են Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության զոհ ու այժմ նա ֆինանսավորում է հատկացնում նրանց։

Լարվածությունը Փարիզի և Անկարայի միջև սրվել է նաև Էրդողանի և նախագահ Էմանուել Մակրոնի միջև մի շարք հարցերի շուրջ տարաձայնությունների արդյունքում։ Նախորդ շաբաթ Մակրոնն անընդունելի համարեց, որ Թուրքիան հնարավոր է խառնվի 2022-ի նախագահական ընտրություններին:

Նշվում է, որ Միլլի Գորուսը Ֆրանսիայի երեք իսլամական խմբերի շարքում է, որոնք հունվարին հրաժարվել են ստորագրել ծայրահեղականության դեմ պայքարի կանոնադրությունը, որը պաշտպանել էր Մակրոնը։

Միլլի Գորուսը, որը տեղակայված է գերմանական Քյոլն քաղաքում, համաեվրոպական շարժում է թուրքական սփյուռքի համար, որը հիմնադրվել է նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի կողմից, որը համարվում է որպես Թուրքիայի քաղաքական իսլամի հայր և Էրդողանի դաստիարակ:

Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին տարիներին հեռու է մնացել Միլլի Գորուսից, բայց նրա պահպանողական արժեքները մոտ են նախագահի արժեքներին:

Le Point ամսագրին տված հարցազրույցում ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը նախազգուշացրել է, որ պետությունը «բանակցելու բան չունի» խմբերի հետ, որոնք հրաժարվում են ստորագրել կանոնադրությունը և ուժեղացնելու են նրանց գործունեության վերահսկողությունը:
«Այն, որ որոշ ասոցիացիաներ չէին ցանկանում ստորագրել, բացահայտեց մեր ստվերում գործող արտաքին միջամտությունների և ծայրահեղական շարժումների ստվերային աշխարհը», - ասել է նա:

Ֆրանսիացի օրենսդիրները ներկայումս քննարկում են իսլամիստական ծայրահեղականության դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը, որը դիտվում է որպես օտարերկրյա ֆինանսավորմամբ կրոնական խմբերի ազդեցության սահմանափակում և կրթության մեջ նրանց դերի սահմանափակում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր