Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

06 ապր 2021 18:01

Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության համար ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է կիրառել

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում թուրքական պետական հաստատության և չորս պաշտոնատար անձանց նկատմամբ Ռուսաստանի պաշտպանական հատվածի հետ կապերի համար. ասվում է ԱՄՆ կառավարության Դաշնային ռեգիստրի հաղորդագրության մեջ:

Հայտարարությունը պաշտոնապես կհրապարակվի և ուժի մեջ կմտնի ապրիլի 7-ից:

Պատժամիջոցների թիրախ է SSB-ն՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը, ինչպես նաև այդտեղ աշխատող չորս պաշտոնյա, ներառյալ՝ գերատեսչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Պատժամիջոցները կիրառվում են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում: Ծանուցման տեքստում չեն հիշատակվում ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնց գնման համար ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով:

SSB-ի համար պատժամիջոցները կնշանակեն արգելք ԱՄՆ արտահանման համար և կազմակերպության՝ ավելի քան 10 մլն դոլարի վարկերի նկատմամբ: Թուրքիայի կառավարության չորս պաշտոնյա զրկված կլինի Միացյալ Նահանգներ մուտք գործելու հնարավորությունից, նրանց ակտիվները, որոնք կարող են հայտնաբերվել ամերիկյան իրավասության մեջ, կարգելափակվեն, և ամերիկացիներին կարգելվի նրանց հետ որևէ գործարք իրականացնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր