Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»    

12 ապր 2021 16:58

Մեկ օրում Ուկրաինա են ժամանել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս 2 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-130J Hercules-ի առնվազն երկու ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ վերջին 24 ժամվա ընթացքում ժամանել են Կիև։ Այս մասին են վկայում արևմտյան ավիացիայի դիտորդների տվյալները, որոնք հետևում են ինքնաթիռների երթուղիներին, գրում է interfax-ը։


Նշվում է, որ օդանավերը թռել են Ուկրաինայի մայրաքաղաք գերմանական Շտուտգարտ քաղաքից, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմական բազան, և Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից:


Ապրիլի 2-ից 6-ը ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն երեք ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Ուկրաինա:


Բացի այդ, ֆիքսվել է նաև բրիտանական Bae 146-200 տրանսպորտային ինքնաթիռը, որը Կիև է թռել Լեհաստանի Պոզնան քաղաքից, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի 5-րդ կորպուսի շտաբը։


Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց էր ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում Բայդենն իր աջակցությունն էր հայտնել լքի Ուկրաինային:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր