Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

14 ապր 2021 13:58

Անհեթեթություն է, թե ես եմ ասել՝ «Լելե Թեփեն» գրավեք․ առաջարկն արել է գեներալ, որոշումը կայացրել է գեներալ

Ասում են՝ Սերժ Սարգսյանը «Լելե Թեփեն» հանձնել է, ես ասել եմ՝ գնացեք գրավեք, և այդ համատեքստում 700 զոհ է եղել, կատարյալ անհեթեթություն է։ Այս մասին ԱԺ-ում, Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020թ․ տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ պատերազմի ընթացքում եղած թերությունների վերաբերյալ հարցին։


Պատգամավորը հարցրեց․ «Պատերազմի հնարավոր սկսման մասով Դուք խոսեցիք և հայտարարեցիք, որ, ըստ էության, դիվանագիտությունը եղել է փակուղում՝ մեջբերելով նախկին իշխանության գործունեության պայմաններում։ Ես կուզեի հետաքրքրվել պատերազմը վարելու մասին հնչած մեկնաբանություններից և թերություններից։ Մասնավորապես՝ բարձրաձայնվեց, որ Ձեր հրամանով է եղել զորակոչի դադարը այն պայմաններում, երբ միաժամանակ Դուք նաև մարտակոչով էիք հանդես գալիս։ Մարտունի 3, 7-րդ վաշտի զինվորների ծնողները բարձրաձայնել են պատերազմի կազմակերպչական մի շարք թերություններ, մասնավորապես, որ իրենց երեխաներին տարել են Հադրութ՝ այն հանձնելուց 2 օր անց»,-ասաց նա։



Ի օպատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պատկերացնում եք մի իրվիճակ, երբ ուղիղ եթերով մարտակոչով հանդես ես գալիս, հենց ուղիղ եթերը ավարտվում է, հեռախոսը վերցնում ես ու ասում՝ դադարեցրեք: Այդ հայտարարությունն անհեթեթ է, և այդ հայտարարության հեղինակը մեծ խնդիր ունի։ Խնդիրն այն է, որ երբ նա, բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական ԶՈւ-ի տրամադրության տակ է։


Պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ, և այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում անընդհատ օրումեջ հարցազրույց է տալիս և գեներալ-գնդապետի ուսադիրներով իր հիմնական օպոնենտ է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը, այդ մարդը, ընդհանրապես, կարծում եմ՝ բազմաթիվ խնդիրներ և բազմաթիվ բարդույթներ ունիԽ Ինքը դեռ շատ հարցերի պետք է պատասխանի»,- ասաց նա, ապա հավելեց․ «Այդ մարդուն, իմիջիայլոց, արժե անվանել 7-րդ պաշտպանական շրջանի արծիվ, թե ոնց էր հազարի տակ ուզում փախնել ու բոլորին փախցնել այնտեղից, չնայած արծիվները չեն վազում, ջայլամներն են ավելի լավ վազում»:


Անդրադառնալով «Լելե Թեփե»-ին՝ Փաշինյանն ասաց․ «Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել է գեներալ, ընդ որում՝ այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, ես խոսակցության մի հատվածին ներկա եմ եղել, քննարկման մոդերացիա եմ արել և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել: Ես ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ ինչ կարծիքի ես, ասել է՝ լավ միտք է: Նա գնահատել է իրադրությունը եւ զեկուցել, որ դա պետք է եւ կարելի է անել»,-ասաց նա։


Փաշինյանն ընդգծեց, որ այո, պատերազմի բոլոր դրվգները պետք է քննվեն, սկսած իր գործողություններին, բայց դա պետք է լինի օբյեկտիվ քննություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր