Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է       Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»    

16 ապր 2021 12:39

Մսխվեց հավատը պետական մարմինների հանդեպ.Ամբարտավանության կարճատև դադարի պատճառը՝ իշխանության անասնական վախն էր սեփական ժողովրդից

«Երբ 2019 թվականին քննարկվում էր կառավարության ծրագիրը, իշխանական պատգամավորներից մեկը հայտարարեց, որ եթե անգամ նրանում լիներ մեկ տող, որում գրված լիներ «Ամեն ինչ լավ է լինելու», ապա ինքը կողմ կքվեարկեր դրան»,- հիշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին:


Պատգամավորը հավելեց, որ այդ դեպքում 2020 թվականի հաշվետվությունը պետք է լիներ մեկ տող. «Կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք 2020 թվականը»:


Գորգիսյանը հայտարարեց, որ կառավարությունն այդքանից հետո ունեցավ բավարար «պնդերեսություն» ներկայացնելու ծավալուն զեկույց, որում ներկայացրել է, թե ինչպես են քաջաբար պայքարել սեփական տկարության, ապիկարության, գոռոզության, հպարտության դեմ, բայց այդ պայքարում պարտվել է Հայաստանի Հանրապետությունը:


«Նրանք գերադասեցին 50 եվրոյով Եվրոպա թռնելու PR-ը կովիդի դեմ պայքարից: Նրանք գերադասեցին ռազմական գնումներ անել այնպես, որ հնարավոր լինի նոր զինտեխնիկայում նստել ու սելֆիներ անել, որ PR-վեն»,- հայտարարեց պատգամավորը և եզրակացրեց, որ դրա հետևանքով առաջնահերթությունները խառնվեցին իրար:


Ըստ Գորգիսյանի՝ այս ընթացքում ամբողջովին մսխվեց հավատը, պետության, վաղվա օրվա, պետական մարմինների  հանդեպ, որը 2018 թվականի հեղափոխության հիմնական ձեռքբերումն էր:


Նրա կարծիքով կառավարությունը մինչև այսօր շարունակում է պայքարել հողմաղացների դեմ, այն դեպքում, երբ պետք է ապաքինվել հիվանդությունից, որի համար պետք է ընդուներ, որ այն կա, բայց իշխանությունը դա չի ուզում և մերժում է նույնիսկ 2020 թվականի խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծման առաջարկը:


«Կառավարությունը շարունակում է ամեն օր խաբել իրեն և հետո, հավատալով իր հորինած ստերին, խաբում է հանրությանը և քողարկելով խնդիրներն ավելի է խորացնում այն»,- հայտարարեց Գևորգ Գորգիսյանը:


Նա նկատեց, որ վարչապետի և կառավարության ներկայացուցիչների աչքերում չի տեսնում մեղքի զգացում:


«Մինչև պատերազմը եղած ամբարտավանությունը մի պահ դադարեց, սակայն պարզվեց, որ այն ոչ թե խնդիրների գիտակցման հետևանք է, այլ վախն էր՝ անասնական վախը սեփական ժողովրդից, երբ նրանք փակված էին տներում և վախենում էին դուրս գալ»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց, որ վախն արագ անցավ և նրանք վերադարձան իրենց բնորոշ հռետորաբանությանը, հոխորտացող կեցվածքին:


Գորգիսյանը հայտարարեց, որ այս կառավարության հետ Հայաստսնը չունի առաջ գնալու որևէ հույս, քանի որ նա չի տեսնում խնդիրները և չի ձգտում դրանք լուծել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր