ՌԴ -ն պիտի այնքան զգույշ լինի, այլապես Հայաստանն այնքան սահուն կանցնի արևմտյան գոտի, որ Կրեմլում անակնկալի կգան          Վանեցյանն աղմկահարույց հայտարարություններ արեց ԱԱԾ նախկին տնօրենի մասին.Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը       «Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել    

17 ապր 2021 17:19

Ամեն ինչին մատերի արանքով նայեցիք, որ երկիրը այս օրին հասցրիք. Արմեն Եղիազարյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր երեկվա ելույթում անդրադարձել է իմ բարձրաձայնած հարցին, որը վերաբերում էր Համաշխարհային Բանկի հաշվետվությանը, ըստ որի՝ 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար՝ ասելով, որ եթե չապացուցեմ այդ փաստը, ապա պետք է ներողություն խնդրեմ։

Անկեղծ ասած՝ մինչև այս պահը ես կարծում էի, որ Բաբկեն Թունյանը ունակ է արտահայտած միտքը լսել ու ընկալել։ Բայց, փաստորեն, նա ցանկանում է, որ ես ապացուցեմ Համաշխարհային Բանկի կողմից հրապարակված հաշվետվությունը։ Դուք լո՞ւրջ եք խոսում, ուզում եք, որ ես Համաշխարհային բանկի ասածը ապացուցեմ, թե՞ միտումնավոր մանիպուլացնում եք եղելությունը։

Կրկնում եմ դժվար կամ ուշ ընկալողների համար!

Ես հրապարակել եմ Համաշխարհային բանկի 2018թ-ի հաշվետվությունը, ըստ որի՝ Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար։ Դրանից հետո հարցումներ եմ ուղարկել ՀՀ ԿԲ և ՀԲ, որոնք չեն հերքել հաշվետվության գոյությունը, այլ տվել են մեկնաբանություն։ Ես հարց եմ բարձրացրել նաև այն հանգամանքի վերաբերյալ, թե ինչու՞ է ըստ ՀԲ-ի Ադրբեջանից Հայաստան փոխանցումների թիվը 2018թ-ին 30 անգամ աճել 2017թ-ի նկատմամբ։ Ցանկացել եմ պարզել, թե ինչ տրամաբանությամբ է գրանցվել այդ աճը, երբ ըստ ԿԲ և ՀԲ պատասխանների՝ այդ հաշվարկային մեթոդոլոգիայի բազային արժեքներում չեն եղել փոփոխություններ։

Չստանալով սպառիչ պատասխաններ՝ ես պաշտոնապես դիմել եմ ՀՀ ԱԱԾ-ին։ Հիմա, եթե որոշ մարդիկ խեղաթյուրում են իմ խոսքը և գտնում են որ ես իբր թե ստել եմ, որից հետո դիմել նաև ԱԱԾ, ապա թող իմ հանդեպ՝ որպես սուտ մատնություն տվողի, հաղորդում ներկայացնեն, կամ՝ ինձնից հրապարակային ներողություն խնդրեն՝ իմ խոսքերը խեղաթյուրված ներկայացնելու համար։

Հ.Գ. Ամեն ինչին մատերի արանքով նայեցիք, որ երկիրը այս օրին հասցրիք ձեր ապիկար մոտեցումներով…»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր