Եթե Դավիթը կալանավորվի և նրան որևէ բան լինի, դա բոլորի խղճին է լինելու․ մի խումբ մտահոգ քաղաքացիներ դատախազության մոտ են          «Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է ԱԺ ընտրություններում առաջին 36 թեկնածուների ցանկը       Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում    

19 ապր 2021 16:15

«Եթե նման դեպք լինի, ես անձամբ կգերևարեմ այդ ադրբեջանցիներին». Բորիս Ավագյան

Համացանցում հայտնվող լուրերն այն մասին, թե ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում Ստեփանակերտ ու առևտուր անում քաղաքի խանութներից, իրականությանը չեն համապատասխանում։ Տեղեկությունն այսօր ԱԺ—ում կազմակերպված գերիների հարցով քննարկմանն ասաց Արցախի ԱԻՊԾ փոխտնօրեն Բորիս Ավագյանը։

«Դրանք սոցիալական կայքերում տեղադրված ինչ-որ ֆեյք լուրեր են, որոնք ես բացառում եմ։ Եթե դու շաբաթը 3-4 անգամ անցնես այդ ճանապարհով, դու կհասկանաս, որ դա անհնարին տարբերակ է։ Ես չգիտեմ` ով է տարածում այդպիսի կեղծ տեղեկությունները։ Բայց ես պաշտոնապես ասում եմ, դա բացառված տարբերակ է»,– ասաց Ավագյանը։

Արցախցի պաշտոնյան նաև վստահեցրեց, որ եթե նման դեպք լինի, ինքն անձամբ կգերևարի Ստեփանակերտ մտած ադրբեջանցիներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր