Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում          2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

22 ապր 2021 18:49

Տեսանյութ.Հետաքրքիր է, որ Ռուսաստանը դեռ չունի նման համակարգեր. Թուրքիան ստեղծել է նոր հակատանկային կառավարվող հրթիռ՝ դառնալով աշխարհում այն ունեցող 5-րդ երկիրը

Թուրքիան ներկայացրել է սեփական արտադրության 3-րդ սերնդի հակատանկային ղեկավարվող OMTAS հրթիռը և դարձել այս տեխնոլոգիան ունեցող՝ աշխարհի 5 երկրներից մեկը:

Այս պահին 3-րդ սերնդի հակատանկային հրթիռներ ստեղծվում են  ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսրայելում, Չինաստանում և արդեն նաև Թուրքիայում:

Նոր սերնդի հրթիռների հիմնական առավելությունը հեռուստատեսային ուղղորդիչն է`թռիչքի ընթացքում թիրախներ ընտրելու և փոխելու հնարավորությամբ, ինչն այս համալիրը եզակի է դարձնում: Նման հնարավորություններով թուրքական OMTAS–ը լրջորեն մրցելու է իսրայելական Spike համակարգի հետ:

Հետաքրքիր է, որ Ռուսաստանը դեռ չունի նման համակարգեր:

Նշենք նաև, որ իսրայելական Spike-ները Ադրբեջանի կողմից կիրառվել են Արցախյան վերջին պատերազմում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր