Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

23 ապր 2021 14:47

Մի քանի հարյուր միլիոն դոլարի կամ միլիարդի համար սահմանի բացում մուրալը ևս դավաճանություն է․ Հրաչ Վարժապետեան

ԼՈՒՐԵՐ․com-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ զրուցել է Եվրոպայում գործունեություն ծավալող դաշնակցական, քաղաքական և հասարակական գործիչ Հրաչ Վարժապետեանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի՞ կարծիք ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների, Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման հետևանքների, իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական կոչերի վերաբերյալ։ 


Պարոն Վարժապետեան, ի՞նչ եք պատրաստվում անել ապրիլի 24-ին ընդառաջ։ Արդյոք ակցիաներ, հավաքներ լինելո՞ւ են։  


- Անշուշտ, այդ օրը տեղի պետք է ունենան հավաքներ, երթեր՝ թրքական դեսպանատների և հյուպատոսարանների առջև, Փարիզի, Մարսելի, Լիոնի, Վալանսի և այլ քաղաքների մեջ: Ցեղասպանության ոգեկոչումը մեզ համար սրբազան պարտք է, և ոչ՝ սոսկ նշումներ, այլ՝ պահանջատիրության վերահաստատում՝ ներազգային և քաղաքական մակարդակով: Թուրքիայից  մեր պահանջատիրությունը անդառնալի է:


 
Ի՞նչ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական կոչերի վերաբերյալ: 


- Դիրքորոշում հայտնելուց առաջ նախ ասեմ, որ այս ողորմելի իշխանությունները և իրենց վարքագիծը ոչ մի արժեք չեն ներկայացնում: Նրանք հեղինակազրկված ու բարոյալքված են թե՛ սեփական ազգի, թե՛ միջազգային հանրության կողմից: Հետևաբար, իրենց վարած թրքամետ քաղաքականությունն արժեք ունի նույնիսկ Անկարայի համար, որովհետև թշնամի պետությունը լավ գիտի, որ հայ ազգը կմերժի նման վարքագիծը: Հայաստանի վարչախմբի մանկլավիկները խաղաղասիրության իրենց կոչերը թող պահեն իրենց: Թուրքիան և Ադրբեջանը մեզ համար կմնան թշնամի, այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընդունել իրենց գործած ցեղասպանությունը ու կշարունակեն այս գծով իրենց ժխտողականությունը և այնքան ժամանակ, քանի դեռ չեն հատուցել հայ ժողովրդին հասցրած՝ բարոյական, նյութական և հողային վնասների համար:
Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում այսօրվա քաղաքական կյանքը: 


- Հայաստանի մեջ այսօր քաղաքական կյանքը առավելագույնս բևեռացած է: Եւ այս վտանգավոր ու մտահոգիչ իրավիճակի գլխավոր պատասխանատուն վարչապետի աթոռին սոսնձված անձն ու իր նույնքան ողորմելի խնկարկուներն են: Ավելին՝ ազգը պառակտված է, բաժանված, երբ ավելի քան երբեք այսօր միասնականության կարիք ունենք: Այս ահավոր իրավիճակի պատասխանատուն Նիկոլն է, որ առաջին իսկ օրից առաջնորդվեց ու առաջնորդեց սևի ու սպիտակի, ներսի ու դրսի, ղարաբաղցի ու երևանցի բաժանարար ապազգային իր մոտեցումով: Սփյուռքի հետ հարաբերության սառեցման պատճառը ևս Նիկոլն է, քանի դեռ նա իշխանության ղեկավարն է, այդ հարաբերությունները կշարունակեն մնալ վատառողջ։ Անշուշտ, երկուստեք ահավոր վնաս է և դրանից կշահի միայն թշնամին: 


Ձեր կարծիքով ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը: Ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունները այդ թեզը կրկնելով: Արդյոք սահմանի բացումը դրական ազդեցություն կարո՞ղ է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ 




- Հայաստան-Թուրքիա սահմանը Թուրքիան է փակել և հայկական կողմը այստեղ ոչ մի պատասխանատվություն չունի: Հետևաբար, տնտեսական ճղճիմ հաշիվներով սահմանի բացում մուրալը առավել կխեղճացնի իրենց: Հայաստանի համար սահմանի բացման խնդիրը պետք է դիտել ազգային անվտանգության դիտանկյունից և ոչ տնտեսական: Այս ուղղությամբ բոլոր քննարկումները ցույց են տվել, որ միակ շահողը դարձյալ կլինի թշնամին և միակ տուժողը՝ Հայաստանը: Մի քանի հարյուր միլիոն դոլարի կամ միլիարդի համար սահմանի բացում մուրալը ևս դավաճանություն է և մեղանչում՝ համազգային մեր շահերին, որովհետև թշնամու նախապայմանը մեկն է՝ հրաժարվել մեր պահանջատիրությունից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր