«Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ».Ասել են, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին

Երեկ 1or.am կայքը նշել էր, որ, իրենց տեղեկություններով, կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին է զանգահարել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պահանջել հանել ներկայացումը՝ սպառնալով, որ քանզի թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումը կտրել: Փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին: Ի դեպ, զավեշտալին այն է, որ ներկայացումը 1981 թ. թատրոնի բեմում է, և սցենարային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Այդ ժամանակ, այսինքն՝ նախորդ դարի 80-ականներին, երբ այդ ներկայացումը խաղում էին, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը անչափահասներ էին, և նույնիսկ ամենապայծառատեսները չէին կարող երևակայել, որ նրանք ամուսնանալու են, ապա և դառնան վարչապետ ու վարչապետակին, որպեսզի ներկայացման մեջ նրանց մասին վիրավորական հատվածներ ներառեին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում