Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ 400 մ առաջ եկած ադրբեջանցիները հետ են գնացել.. Մարտակերտի վարչակազմի ղեկավար

Բախշյանը հաստատեց, որ ադրբեջանցիները մոտ 400 մ Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ են եկել, սակայն ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության նախագահի միջամտությամբ, Պաշտպանության բանակի և խաղաղապահների բանակցությունների արդյունքում կրկին վերադարձել են ելման դիրքեր:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նույնպես հաստատեց, որ համապատասխան աշխատանք է տարվել, ինչի արդյունքում ադրբեջանցիները հետ են գնացել: