14-ամյա տղան բռnւնցքnվ hարվածել է համադասարանցու դեմքին, ով էլ կnտրվածքnվ տեղափոխվել է հիվանդանոց          Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին       Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին    

30 ապր 2021 16:25

Թաներ Աքչամի աղմկահարույց հայտարարությունը, թե քուրդ աղաներին էր պատկանում ամուսնացող հայերի հետ «առաջին գիշերն անցկացնելու իրավունքը», դատապարտել են

Քուրդ 132 մտավորական դատապարտել է անվանի թուրք պատմաբան, ցեղասպանագետ և պրոֆեսոր Թաներ Աքչամի թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթին տված հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի դասախոս Աքչամը պնդել էր, որ 19-րդ դարի ֆեոդալական հասարակության մեջ, օրինակ՝ քրդական շրջաններում քուրդ աղաներին էր պատկանում ամուսնացող հայերի հետ «առաջին գիշերն անցկացնելու իրավունքը»: Այս մասին մտավորականները գրավոր հայտարարություն են տարածել:

Քուրդ մտավորականներն Աքչամի խոսքերը պոռոտախոսություն և անհեթեթություն են որակել, ինչպես նաև՝ վիրավորանք երկու ժողովրդի հասցեին: Նրանք թուրք պատմաբանից պահանջել են կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել հայ և քուրդ ժողովուրդներից:

Ստորագրողների թվում են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Իսմայիլ Բեշիքջին (պատմաբան), Շաքիր Էփյոզդեմիրը, Թեմուրե Խելիլը, Սըդքը Զիլանը, Իբրահիմ Հալիլ Բարանը, Ռոշան Լեզգինը, Իմամ Թաշչըերը, Նիմեթուլլահ Աթալը և ուրիշներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր