ՌԴ -ն պիտի այնքան զգույշ լինի, այլապես Հայաստանն այնքան սահուն կանցնի արևմտյան գոտի, որ Կրեմլում անակնկալի կգան          Վանեցյանն աղմկահարույց հայտարարություններ արեց ԱԱԾ նախկին տնօրենի մասին.Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը       «Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել    

03 մայիս 2021 14:19

Տեսանյութ.Ո՞վ է վստահում Փաշինյանին, նրա տիկնոջը, առողջապահության նախարարին.նա «Սպուտնիկ V» պատվաստանյութն արբանյակի հետ է խառնում

Պատվաստումների թեման շատ արդիական է, եւ փաստացի այսօր մեր երկրի ղեկավարությունը փորձում է տապալել այդ պրոցեսը․ եթե Փաշինյանին թվում է, որ իր եւ իր կնոջ օրինակով մարդիկ պատվաստվելու են, չարաչար սխալվում է․ մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք  հայտնեց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը:

«Մեր երկրում առկա անվստահության մթնոլորտում իր եւ իր կնոջ օրինակն արդյունավետ գործիք չէ: Այսօր ո՞վ է վստահում Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը, ո՞վ է վստահում առողջապահության նախարարին, նա «Սպուտնիկ V» պատվաստանյութն արբանյակի հետ է խառնում: Նախարարի գիտելիքի պաշարը տեսնելով՝ արդյո՞ք նրան կվստահեն»,- նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով պատվաստանյութերի բնութագրերին, դրանց վերաբերյալ տեղեկատվությանն ու ժողովրդի արձագանքներին՝ Գրիգորյանն ասաց՝ պատվաստումը, ինչպես նաեւ շատ այլ բժշկական միջամտություններ ունեն ռիսկեր, կան պատվաստանյութեր, որոնց ռիսկերն առավել հայտնի են, քան մյուսներինը, սակայն, եթե ժողովուրդը չի վստահում կոնկրետ պատվաստանյութին, կարիք չկա ստիպելու, հարկադրելու, սահմանադրորեն դա մարդու իրավունքի կոպտագույն խախտում է:

«Եթե Փաշինյանին թվում է՝ իր ռեպրեսիաներով կկարողանա ապահովել պատվաստանյութերի, այսպես ասած, ծածկույթը, չարաչար սխալվում է: Հնարավոր չէ մարդուն ստիպել վիրահատվել կոնկրետ բժշկի մոտ: Մարդն ինքն է ընտրում իր բժշկին: Բարոյապես ուղղակի չի կարելի ստիպել, նույնն էլ պատվաստանյութերի պարագայում է: Այո, պատվաստումները կարեւոր գործիք են, այո, այսօր կորոնավիրուսը հաղթահարելու միակ ելքը պատվաստվելն է, որովհետեւ մնացած բոլոր փուլերը մեր երկրի ղեկավարությունը տապալել է: Եթե նրանց թվում է, որ, մարդկանց վրա մատ թափ տալով, կարող են ստիպել, հավատացած եղեք՝ հակառակ պրոցեսն է գնալու, դա գրագետ մոտեցում չէ: Ի՞նչն է խանգարում մեր կառավարությանը, որպեսզի «AstraZeneca» պատվաստանյութի գովազդի փոխարեն զբաղվի պատվաստման իրական գործընթացով, եթե նրանց համար խնդիրն իսկապես պատվաստումն է»,- ընդգծեց բժիշկը:

Անդրադառնալով «AstraZeneca» պատվաստանյութի կիրառությանը՝ նա շեշտեց, որ այն ի սկզբանե 55-ից բարձր տարիքային խմբի համար էր նախատեսված, քանի որ հիշյալ պատվաստանյութն առաջացնում էր տրոմբային բարդություններ, եւ հետազոտությունները ցույց էին տվել, որ այդ բարդությունները մինչեւ 55 տարեկան անձանց մոտ են առաջանում: Ըստ Գրիգորյանի՝ հետո փոխեցին եւ տարիքային շեմը սահմանեցին 16-ից մինչեւ 65 տարեկան: Սակայն պատվաստանյութի ներդիր-թերթիկում հակասություն է ի հայտ գալիս, այնտեղ, ըստ բժշկի, ասվում է, որ թույլատրվում է պատվաստել 18 տարեկանից: «Նրանց հրամաններից սկսած, գործելաոճով ավարտած՝ կարելի է ուսումնասիրել եւ ապիկարության մասին գիրք հրատարակել, այն մասին, թե ինչպես կարելի է տապալել առողջապահությունը, համավարակի դեմ պայքարը, պատվաստանյութերի նկատմամբ անվստահություն սերմանել բնակչության շրջանում»,- ասաց Գրիգորյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր