Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

07 մայիս 2021 12:48

Տեսանյութ.Ես չեմ կարող հիմա ասել, որ վաղը զենք ենք վերցնելու ու գնալու իշխանափոխության. Նույնիսկ պատրաստ ենք վաղը համազգեստ հագնել ու փողոց դուրս գալ մեր երկրի համար

Մենք էլ ենք ապրում այս իրականության մեջ, ամեն ինչ տեսնում ենք ու անցնում ամեն ինչի միջով: Իմ խիղճը տանջում է ինձ, դա է եղել պատճառը, որ ես իմ 22 տարվա աշխատանքը, որով միշտ հպարտացել եմ, թողել եմ, հրաժարական եմ տվել ու դուրս եկել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի անդամ, ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ խոսելով ստեղծված իրավիճակի մասին։


Համբարձումյանի խոսքերով, իրենք հրապարակային մարդ չեն, սովոր են լրատվամիջոցների հետ շփվել, սակայն այսօր անում են դա, որպեսզի կարողանան օգնել երկիրն. «Նույնիսկ պատրաստ ենք վաղը համազգեստ հագնել ու փողոց դուրս գալ մեր երկրի համար:


Քաղաքացիական անձանց համար դա սովորական պրոցես կարող է լինել, սակայն մեզ համար դա գերլարում է: Մենք պետք է այնպես անենք, որ մարդիկ կարողանան արթնանան, զգան երկրի դարդը, այդ դարդով ապրեն: Պետք է անենք օրենքի շրջանակներում ամեն ինչ, օրինական բողոքների, ցույցերի միջոցով:


Ես չեմ կարող հիմա ասել, որ վաղը զենք ենք վերցնելու ու գնալու իշխանափոխության: Չեմ կարող ասել ու իրավունք չունեմ»,-ասաց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր