Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 մայիս 2021 13:43

Սյունիքի դեպքերով դատարանների գնահատականների մեծ մասի հետ համաձայն չենք

Ըստ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, պատերազմում դավաճանության և լրտեսության հոդվածով կա նախկին զինծառայող, որն անցնում է քրեական գործով:

«Դե շարքային չէ, բայց զինծառայող է: Դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել և ուղարկվել է դատարան, դրա մասին որոշակի հրապարակումներ արդեն եղել են: Այն գործերը, որոնք այս պահին նախաքննության փուլում են, ճիշտ չի լինի դրանց մասին խոսելը: Վաղ է, որպեսզի ես ամեն կոնկրետ դեպքը կարողանամ գնահատել պատերազմի վերջնական ելքի վրա ազդեցությամբ: Հրապարակել ենք արդեն, շուրջ 1650 քրեական գործեր են քննվում, յուրաքանչյուր քրեական գործի կամ դրանց ամբողջական հիմնական հատվածի քննության արդյունքներով, երբ մենք կունենանք իրավական գնահատականներ, մենք արդեն այդ հանձնառությունը ստանձնել ենք, անդրադառնալու ենք նաև դրանց ազդեցությանը պատերազմի ելքի վրա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը:

Հարցին՝ երբ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին բերման են ենթարկում և նրանց կալանավորելու միջնորդություն են ներկայացնում, վերջում դատարանը  նրանց կալանավորելը ոչ իրավաչափ է համարում, սա ո՞ւմ խնդիրն է, գուցե քաղաքական որոշում են կայացնում, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ բացառվում է քաղաքական որոշման կայացումը:

«Դատական գործերի հետ կապված բացթողումները ես ներկայացրել եմ մեր տարեկան զեկույցում, եթե ծանոթանանք, ապա դրանով պարզ կլինի մեր վերլուծությունը, թե միջդատավարական վարույթում գտնվող ձերբակալումների ու կալանավորումների հետ կապված խնդիրներն ինչով են պայմանավորված: Դրանց զգալի մասը օրենսդրական խնդիրներով են պայմանավորված, մի որոշակի մասը՝ հատկապես դատական մարմինների կողմից միջազգային պրակտիկայում անհամապատասխան մեկնաբանություններ տալով: Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ մենք համաձայն չենք եղել և հիմա դրանք վիճարկում ենք վերադաս դատարաններում»,- շեշտեց նա:

Դիտարկմանը՝ լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի դեպքերի հետ կապված դժգոհ է Գլխավոր դատախազից, և հիմա քննարկվում է նրա հնարավոր պաշտոնանակությունը, Արթուր Դավթյանը պատասխանեց՝ նման բան իրեն հայտնի չէ:

Հաջորդ հարցին՝ վարչապետը գո՞հ է իր աշխատանքից, Գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես իրեն չեմ հարցրել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր