Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

08 մայիս 2021 12:49

Նիդեռլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել, նկարի կինն էլ ոջ և առողջ է

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ տարբեր լրատվամիջոցների և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունը` Նիդեռլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ, այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։

«Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը կապի մեջ է Նիդեռլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։

Դիվանագիտական ներկայացուցչությունը խնդրում է զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր