Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

13 մայիս 2021 13:53

Ադրբեջանն ընդլայնում է ՀՀ-ի նկատմամբ կիրառվող ճնշումների գործիքակազմը և նոր զիջումներ ակնկալելու, նոր պահանջներ ներկայացնելու բարենպաստ հող նախապատրաստում

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր մտահոգությունն է հայտնում Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության, մասնավորապես, մարզի Սև լճի հատվածում ադրբեջանական զորքերի՝ պետական սահմանի ապօրինի հատման և 3.5 կմ խորությամբ առաջխաղացում իրականացնելու կապակցությամբ։


«Գործադիր մարմինն արձանագրում է, որ իրադարձությունները նման ընթացք են ստացել Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման, պետական կառավարման և անվտանգային համակարգերում ստեղծված խոր ճգնաժամի և Արցախյան վերջին պատերազմի կործանարար արդյունքների  հետևանքով։


Միաժամանակ պետք է արձանագրել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման այս միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում, որոնց կանխման, չեզոքացման ուղղությամբ գործող իշխանություններն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում։


Արդյունքում Ադրբեջանն ընդլայնում է Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների գործիքակազմը և հայկական կողմից նոր զիջումներ ակնկալելու, նոր պահանջներ ներկայացնելու բարենպաստ հող նախապատրաստում։


Ներկայիս ապիկար վարչակազմը չի տիրապետում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և պետության ինքնիշխանության վերակագնման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին:


Գործադիր մարմինը նաև արձանագրում է, որ գործող վարչախմբի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մեծացնում է Հայաստանին ու Արցախին, հավաքական առումով՝ հայ ժողովրդին սպառնացող վտանգները»,- նշված է ՀՀԿ Գործադիր Մարմնի տարածած հայտարարության մեջ: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր