Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

21 մայիս 2021 13:27

Չհամարձակվեք ներքաշելու ներքաղաքական գործընթացում, այս ամենի մեղքը բարդել ԱԳՆ-ի,մեր բանակի ու զինվորների վրա

Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո և արդեն ՀՀ տարածքում պատերազմի շարունակության՝ թշնամու ԶՈՒ ներխուժման ու նրանց ներկայության պահպանման պայմաններում, երկրում գնալով կործանիչ բնույթ է ընդունում շարունակվող ներքաղական ճգնաժամը, որի երկարաձգումն ուղղակի կազմաքանդելու է Հայոց պետականությունը և առաջին հերթին մեր պետության անվտանգությունն ապահովող երեք հիմնարար հենասյուները՝ ՊՆ, ԱԱԾ և ԱԳՆ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Ռուբեն Կարապետյանը։


«Երեկ փորձեր կատարվեցին պետականության դեռևս վերջին անսասան մնացած պատվարներից մեկը՝ ԱԳՆ-ն նույնպես ներքաշելու ներքաղաքական գործընթացում, փորձելով ստեղծված իրավիճակի մեղքի որոշակի բաժինը բարդել նաև ԱԳՆ-ի վրա, կապված երկրի վարչապետի ստորագրվելիք փաստաթղթի հետ։ Ես հիմա չեմ կենտրոնանա հասարակությանը դեռևս անհայտ այդ փաստաթղթի հնարավոր ստորագրմանն ու դրա կանխման միջոցներին, սակայն հարկ եմ համարում նշել, որ ՀՀ անկախությունից հետո ԱԳՆ-ն, ինչպես Հայկական բանակը, ստեղծվել է գրեթե զրոյից և հանդիսանում է ՀՀ ազգային անվտանգությունը ապահովող ուժային հիմնարար հենասյուներից մեկը։


Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է ստեղծել իրապես կայացած գործուն համակարգ՝ բարձրակարգ պրոֆեսիոնալ դիվանագետներով, որոնք ունակ են լուծել ցանկացած բարդագույն դիվանագիտական խնդիր։ Սա ասում եմ վստահաբար, որովհետև պատիվ եմ ունեցել մասնակցելու և հպարտ եմ, որ իմ համեստ ներդրումն եմ ունեցել ԱԳՆ համակարգի կայացման ու զարգացման գործում մեր արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման պահից։ Քաջ հայտնի է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է կամ այն, որ «արտաքին քաղաքականությունը սկսում է տանը»։


Այնպես, որ չհամարձակվեք մեր տան ներսի քայքայիչ խնդիրների ու անիքնիշխան վիճակի մեղքը բարդել ԱԳՆ-ի վրա, որն իր սահմանափակ միջոցներով ու իր վրա մշտապես գզալով երկրի ներքին քաղաքականության բացասական ազդեցությունը պատվով կատարել, կատարում և շարունակելու է կատարել իրեն վերապահված գործառույթները։ Ստեղծված վիճակում անընդունելի եմ համարում ԱԳՆ-ին ներքաղաքական խնդիրների մեջ ներքաշելու, արտաքին քաղաքական գերատեսչության հեղինակազրկման, նրա բնականոն գործունեության խաթարմանն ուղղված որևէ փորձ, այնպես ինչպես անթույլատրելի է այսօր մեղադրել պատերազմում պարտության մեջ մեր բանակն ու զինվորներին։ Մի մոռացեք, որ դիվանագետները նույն մեր զինվորներն են բայց՝ արտաքին ճակատի»,-գրել է Ռուբեն Կարապետյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր