Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում, բшխվել են «Mercedes»-ները, կա 1 զnհ, 3 վիրավnր          Ապրիլի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 մայիս 2021 15:02

ՊՆ զրահափոխադրիչը 100 մետր գլորվել է ձորը. ժամկետային զինծառայող վարորդը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)։




Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արման Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր