Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ, քրեական վարույթն ուղարկվել է դատարան          Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից       Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել    

24 մայիս 2021 18:31

Կտրում են հայ գերիների մարմինների մասերը, խոշտանգում,գլխատում.Ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ

«Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում  կենդանի մարդկանց»,- ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ խոսելով նաև 

Արման Թաթոյանն ընդգծել է՝ նրանք ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար:

Ադրբեջանական զինծառայողների պատերազմական հանցագործությունների, Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու մարդու իրավունքների վիճակի մասին պատմող ռադիոհաղորդումը հեռարձակվել է Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր