Տեսանյութ.Եթե սահմանազատման գործընթաց չսկսենք...Բայց դե հիմա դա այն երևույթները չեն, որ մենք դրանով պատերազմ սկսենք,

«Պետք է սահմանազատումը տեղի ունենա, որ Պուտինի համար, Լուկաշենկոյի համար, ՀԱՊԿ-ի մյուս երկրների համար հստակ կլինի, թե Հայաստանի մասով ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում: Եթե վաղը ինչ-ինչ պատճառներով ՀԱՊԿ-ը չգտնի, որ սա ՀԱՊԿ-ի սահմանային խնդիրն է, մենք պետք է ուժի միջոցով մեր հարցերը լուծենք: Այսինքն երբ տեսնենք, որ ՀԱՊԿ-ի տեսակետը մեր շահերի հետ չի համընկնում, մեր իշխանությունը կդիմի ինքնուրույն քայլերի»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ պետք է անեն սահմանամերձ տարածքների քաղաքացիները, երբ ադրբեջանցիները, որոնք գողանում են հայերի անասունները, մի օր էլ կարող են օրինակ երեխաներին առևանգել, Աղազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդ անհանգստությունները տեղին են: Հա, կարող ա պատահի ասենք անասուններն իրենց արոտ անելիս, ադրբեջանցիները մոտենան սահմանային կետերին ու անշնորհքավարի իրենց թույլ տան ինչ-որ քայլեր կատարել: Ես չեմ բացառում, որ կարող ա պատահի մեր կողմից էլ նմանատիպ բաներ տեղի ունենան: Բայց դե հիմա դա այն երևույթները չեն, որ մենք դրանով պատերազմ սկսենք»: