«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

28 մայիս 2021 12:52

Էրդողանը՝ սեքս սկանդալի կենտրոնում..սիրուհու հետ«վառ պահերից» մեկի ժամանակ սրտի կաթված է ստացել. թուրքական մաֆիայի ղեկավարի բացահայտումները

Վերջին շաբաթներին Թուրքիան խառնաշփոթի մեջ է Թուրքիայի մաֆիայի պարագլուխ Սեդաթ Փեքերի կողմից համացանց բեռնված մի շարք տեսանյութերի պատճառով, որոնցում տարբեր մեղադրանքներ են ներկայացվում երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ սպանություն, բռնաբարություն, կոռուպցիա և թմրանյութերի վաճառք։


Չորեքշաբթի Twitter-ի իր էջում Փեքերն ակնարկել էր, որ Էրդողանը սիրավեպ է ունեցել հայտնի հեռուստահաղորդավարուհու հետ, և որ «վառ պահերից» մեկի ժամանակ Թուրքիայի նախագահը սրտի կաթված է ստացել:


49-ամյա Սեդաթ Փեքերը կազմակերպած հանցավոր գործունեության համար մի քանի անգամ բանտարկվել է։ Սակայն Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն աչք է փակել դրա վրա, և ազատվելուց հետո՝ 2014 թ., Փեքերը միացել է կուսակցական շրջանակներին, թեև անցյալ տարվա ապրիլին փախել է երկրից՝ չնայած դատարանի՝ նրա գործերի վերաքննություն սկսելու որոշմանը:


Դուբայից՝ իր ենթադրյալ բնակության վայրից նա թողարկել է տեսանյութերի շարք կազմակերպված հանցավորության ցանցերի և թուրք պաշտոնյաների համագործակցության մասին, որոնք տասնյակ միլիոնավոր դիտումներ են հավաքել համացանցում: 


Նախօրեին Էրդողանն առաջին անգամ բարձրաձայնել է Փեքերի բացահայտումների մասին հրապարակային ելույթում այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունը (CHP) կոչ արեց արտահերթ ընտրություններ անցկացնել և բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարական պահանջեց տեսանյութերը հրապարակելուց հետո:


«Մենք աջակցում ենք մեր ներքին գործերի նախարարին հանցավոր խմբավորումների, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում,- ասել է Էրդողանը խորհրդարանում՝  պաշտպանելով իր ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուին, որը Փեքերի գլխավոր թիրախն է:- Թուրքիան հանցագործներին պատասխանատվության կենթարկի, որտեղ էլ որ լինեն»:


Դրանից անմիջապես հետո Փեքերը նախ հրապարակել է թվիթ, որը վերաբերում է ոչ թե Էրդողանի մտերիմներին, այլ հենց Թուրքիայի նախագահին՝ ակնարկելով, որ տասը տարի առաջ Էրդողանը գաղտնի սիրավեպ է ունեցել հեռուստահաղորդավարուհի Դաֆնե Սամյելիի հետ, որի ընթացքում, իբր, սրտի կաթված է ստացել:


Փեքերը խոստացել է շարունակել տեսանյութի ցուցադրումը կիրակի օրը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր