Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

28 մայիս 2021 14:08

Փաշինյանի՝ երեկ Կութ գնալն ու ճանապարհին ինչ- որ գաղափար առաջ գալը, պատահական չի

«Նիկոլ Փաշինյան՝ հավասար է աղետի: Այս ֆորմուլան հրապարակվել էր օրեր առաջ,  լիովին համամիտ եմ»,- ասուլիսում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:


Նա նշեց, որ Փաշինյանը երեք տարվա ընթացքում մեր անվտանգային համակարգը ոչնչացրեց, ապահով պաշպանված երկրից, այո, որտեղ կային խնդիրներ, նա վերածեց ադրբեջանական ուժերի համար «проходной двор»-ի, և այս աղետի ուղղակի մեղավորը, այդ աղետին բերողն այս լակոտազանգվածն է իր պարագլխով, իր թրքացածների ամբոխով:


Դ. Ջամալյանն ասաց, որ ինքը քաղաքական պրոցեսների մեջ չէ, այս ամենը չի ասում ձայներ հավաքելու համար, ուղղակի հասարակության հետ պետք է լինել անկեղծ, իրերն իրենց անունով կոչել:


Խոսելով երեկ գերեվարված 6 հայ զինծառայողների մասին, նա նշեց. «Նախ հարցերի հարցն է, որն առաջանում է ցանկացած բանական միտք ունեցող մարդու մոտ՝ ինչո՞ւ տվյալ ստորաբաժանումը չի դիմադրել, առհասարակ ինչու Սև լճի մոտ առաջանալուց մինչև այս պահը մեր ուժերը կրակ չեն բացում»:


Փորձագետը ներկայացրեց, թե ինչպես է եղել նախկինում. «Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի սահմանը պահպանվում էր Զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի կողմից, և այդ գործընթացն ուներ իր հստակ եզրույթը՝ պետական սահմանին մարտական պահպանություն, որպեսզի հնարավոր ագրեսիայի պարագայում հնարավոր լիներ օպերատիվ, արագ արձագանքել և կանխել ագրեսիան:


Այս համատեքստում շատ կարևոր էր այն, որ հենակետի ավագը, տվյալ ստորաբաժանման հրամանատարը, իրավունք ուներ առանց վերադասին զեկուցելու, եթե իր հենակետի վրա հարձակում է ձեռնարվում կամ եթե թշնամին փորձում է խախտել սահմանը, կամ նախազգուշական կրակ բացել կամ միանգամից կրակել: Այս սխեման թույլ էր տալիս ուղղակի չեզոքացնել ադրբեջանական ոտնձգությունները»:


Նրա խոսքով, այն, ինչ հիմա է կատարվում, ինչպես նաև Փաշինյանի՝ երեկ Կութ գնալն ու ճանապարհին ինչ որ գաղափար առաջ գալը, պատահական չի:


«Իմ կարծիքով, տեսնելով, որ երկրում սահմանազատման գործընթացը լուրջ դիմադրության է հանդիպում, վարկանիշի վրա է ազդում է, այդ առաջարկն արեց: Ո՞րն էր դրա էությունը. ինքը սահմանազատման անվան տակ, ըստ էության, լեգիտիմացնում է Արցախի Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ադրբեջանական օկուպացիան, ասում է՝ սկզբից դիտորդներ տեղակայել, զորքերը հետ քաշել, հետո ձեռնամուխ լինել Սոթքից Խոզնավար սահմանազատմանը:


Եթե Խոզնավարից մինչև Սոթք սահմանազատում ես անում, նշանակում է՝ առնվազն ընդունում ես, որ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի և  Քաշաթաղի շրջանի հյուսիսիային թևը Ադրբեջանի տարածքն է, լեգիտիմացնում ես ադրբեջանական օկուպացիան»,- ասաց Դ. Ջամալյանը:


Նրա խոսքով, այսինքն, խորամանկ, մանիպուլյատիվ քայլի է դիմում, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած համաձայնագիրը  չի ուզում ուղիղ կյանքի կոչի, այլ քողարկված, խաղաղության անվան տակ ինքը մասնակիորեն բավարարում է Ալիևի պահանջը:


«Կարծում եմ՝ ցանկանում են մինչև հունիսի 20-ը ստանալ առավելագույնը, քանի որ լավ էլ հասկանում են՝ այս սրիկան չի կարող վերարտադրվել ու մանիպուլյատիվ հնարք են կիրառում:
Ես չէի զարմանա, որ այդ միջադեպը նաև հրահրված էր՝ փոխհամաձայնեցված»,- ասաց ռազմական փորձագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր