Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

24 սեպ 2022 17:34

Նոր խարդավանք են նախապատրաստում՝ ուզում են այստեղ հրավիրել ՆԱՏՕ-ի զորակազմ.ռուս-իրանական գործոնը թույլ չի տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին կուլ տալ Սյունիքը

«Ռեալ իրավիճակում, երբ իսկապես ռեգիոնը գտնվում է երկու հակադիր ուժային կենտրոնների ուշադրության կիզակետում, Թոմաս դե Վաալը փորձում է մեր հանրային ընկալումներում վարկաբեկել դաշնակից Ռուսաստանի տեղն ու դերը կոնֆլիկտի կարգավորման գործում եւ առաջ մղել եվրոպական օրակարգը, որը արցախյան հակամարտության համատեքստում հետեւյալն է՝ Արցախն Ադրբեջանի կազմում է, զուգահեռաբար, Սյունիքը վերածվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար միջանցքի՝ իրենց թիկունքին կանգնած բրիտանական էլիտաների՝ հավաքական Արեւմուտքի համար։ Ռուսական կողմին, բնականաբար, այս սցենարը ձեռնտու լինել չի կարող, որովհետեւ Սյունիքում միջանցքի տրամադրությունը ոչ միայն հայոց պետականության, այլեւ ռուսական շահերին հարվածող պրոյեկտ է, նաեւ, բնականաբար, բարեկամ Իրանին հարվածող»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով Թոմաս դե Վաալի հոդվածին։

Փորձագետը շեշտում է, որ հիմա հայ հասարակության ընկալումների համար դաժան պայքար է մղվում, կողմերը փորձում են նվաճել հայ հասարակության համակրանքը՝ օգտագործելով քարոզչական միջոցներ։ Թոմաս դե Վաալը, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների արեւմտյան ուսումնասիրողներից եւ, բնականաբար, հանրային ընկալումներում հավաքական Արեւմուտքի շահերն առաջ մղողներից մեկն է, ուստի ամենեւին տարօրինակ չէ, որ նա, այսպես ասած, եվրոպական ուղղության երգն է երգում։

Հիշեցնենք, Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը հանդես է եկել հոդվածով, որտեղ նշում է, թե ԵՄ-ն եւ Մոսկվան կողմերին տարբեր նախագծեր են առաջարկել։ Ըստ նրա, հաղորդագրություններ կան այն մասին, որ Մոսկվան հանդես է եկել խաղաղության պայմանագրի նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ բանաձեւ, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը: Նա գրում է, որ Շառլ Միշելի գործընթացը ներկայում միակ կենսունակն է եւ որպեսզի այն հաջողության հասնի, ավելի ուժեղ աջակցության կարիք ունի Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների եւ Միացյալ Նահանգների կողմից: «Եթե այն ձախողվի, ապա այլընտրանքը կլինի Մոսկվայի միջնորդությունը, կամ, ավելի վատ՝ երկու կողմերը նոր պատերազմի մեջ կներքաշվեն»,-նշում է նա։

Դավիթ Ջամալյանը ուշադրություն է հրավիրում հարցին, թե կողմերից ո՞րը կարողացավ կանգնեցնել մեծագույն աղետը՝ ի դեմս Արցախի վերջնական կորստի։ «Ռուսական կողմն էր, որը հատուկ միջամտեց եւ նոյեմբերի 9-ի դրությամբ գոնե փրկեց այն, ինչ հնարավոր էր փրկել։ Մինչ այդ ռուսական կողմը ձեռնարկում էր ամեն հնարավորը, որպեսզի նաեւ Շուշին փրկի, բայց Փաշինյանը չէր ընդունում խաղաղապահներին ներգրավելու որոշումը՝ կարծես սպասելով, որ Շուշին ընկնի։

Դրանից առաջ՝ Մարդոյանի միջոցով կամավորականներ էր ուղարկել Արցախ, այսինքն, ռուսները արել են հնարավորը, որպեսզի Արցախի առավելագույն մասը մնա հայապատկան, ինչը եկել ու բախվել է արեւմուտքի խամաճիկ իշխանության սաբոտաժին եւ արդյունքում հատուկ միջամտությամբ փրկվել է այն, ինչ փրկվել է,-մանրամասնում է ռազմական փորձագետը։

Ջամալյանը հայ հասարակությանն ահաբեկելու, շանտաժի ենթարկելու եւ մոլորեցնելու փորձ է գնահատում հոդվածում նշվող այն միտքը, թե Շառլ Միշելի գործընթացը միակ կենսունակն է։ «Այդ գործընթացն Արցախն Ադրեբջանի կազմ մտցնելու, իսկ Սյունիքը միջանցքի տրամաբանությամբ թրքացնելու գործընթացն է, որովհետեւ հավաքական Արեւմուտքի ընկալումներում Հայաստանը պետք է լինի առանց Արցախի եւ առանց Սյունիքի նկատմամբ վերահսկողության։ Ի դեմս այդ փորձագետի , մենք տեսնում ենք հայ հասարակությանը մոլորեցնելու փորձ»։

Այս սցենարի այլընտրանքը Ջամալյանի խոսքով, այն է, որ ռուս խաղաղապահները տարաշաշրջանում են, իսկ ռուս-իրանական գործոնը թույլ չի տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին կուլ տալ Սյունիքը։ «Եթե Հայաստանում իշխանություն փոխվի եւ գան պետականակենտրոն ուժեր, ապա ռուս-իրանական նպաստավոր գործոնն աչքի առջեւ ունենալով կապիտուլյացիոն գործընթացը կանգնում է եւ երկիրը սկսկում է պատրաստվել պաշտպանության, ինչը էապես նվազեցնում է նաեւ հնարավոր ագրեսիայի հավանականությունը» ,- ասում է Ջամալյանը՝ ընդգծելով, որ Արցախի կարգավիճակի հարցը այս սցենարի դեպքում պետք է դիտարկել առաջիկա տարիներին դաշնակից ՌԴ-ի հետ ինտեգրացիոն նոր սխեմաներում ինտեգրվելու տրամաբանությամբ, որի պարագայում կլինի ե՛ւ կարգավիճակ, ե՛ւ հայապատկան Արցախ։

Անդրադառնալով ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթին՝ Ջամալյանն ասաց, որ ամենալուրջ վտանգն անգամ Ալիեւից քարտեզներ պահանջելը չէր, այլ միջազգաին դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի զորակազմ բերելու հրավերը։ «Նա նոր խարդավանք է նախապատրաստում, հայտարարում է թե միջանցք չի տալու, 29800 քառակուսի կմ-ից մի միլիմետր անգամ չի զիջելու, բայց դրա հետ մեկտեղ ուզում է այստեղ հրավիրել ՆԱՏՕ-ի զորակազմ, այսինքն, անում են ամեն ինչ՝ հրահրելու Ռուսաստանի դժգոհությունը, սադրելով, որ ռուսները թողնեն ու դուրս գան, հետո էլ ասեն՝ այ , տեսեք, ռուսները ոչինչ չարեցին, որպեսզի Ալիեւը ավելի հանգիստ հարված հասցնի, որովհետեւ ՆԱՏՕ-ի զորակազմը ունակ չի լինելու պաշտպանել ՀՀ սահմանները այնպես, ինչպես այս օրերին դա արել է ռուսական ռազմաբազան, դիտորդները հազիվ իրենք իրենց պաշտպանեն»։

Ջամալյանը չի կարծում, թե ռուսական կողմը այդ պրիմիտիվ սադրանքին տուրք կտա։

Նրա փոխանցմամբ՝ լկտիաբար ստում են նրանք, ովքեր ասում են, թե այս օրերին 102-րդ ռազմաբազան կամ ռուսական կողմը ոչինչ չի արել․ «Արել է, ընդ որում, շատ գործուն միջամտությամբ հայկական բանակի, ԶՈՒ-երի մարտունակ ստորաբաժանումների հետ մեկտեղ կասեցրել է ագրեսիան պետական սահմանի մոտ, եթե չլիներ 102-րդ ռազմաբազայի գործուն ներգրավվածությունը մենք հիմա Սյունիք չէինք ունենա»։ Ռազմական փորձագետը պատահական չի համարում, որ թշնամին ինչ-որ պահից հետո հիմնական հարվածն ուղղեց Ջերմուկի ուղղությամբ, ըստ նրա, դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Իշխանասարի հատվածում կար ռուսական 102-րդ բազայի մի հենակետ, Իսկ Եղեգնաձորում ռուսական կողմը մեր ուժերի հետ համատեղ շատ լուրջ միջամտել է գործընթացներին։ «Այդ ծանր օրը՝ սեպտեմբերի 14-ին Երեւանի երկնքում սավառնում էին ռազմական ինքնաթիռներ, ես ուզում եմ հարց ուղղել՝ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 13-ին խոցել էր մեր ՀՕՊ միջոցները, ի՞նչն էր խանգարում խոցել հայկական ինքնաթիռները, ոչինչ, բայց ռուսական ինքնաթիռ խոցելու հանդգնություն Ալիեւը չունի, հետեւաբար, ենթադրելի է, որ այդ 102-րդ բազայի գործուն միջամտության դրսեւորումներից մեկն էլ ռուսական ավիաբազայի կործանիչների թռիչքն էր, որոնք ապահովում էին ցամաքում մեր ուժերի գործողությունները։ Բացի այս, այլ դրվագներ եւս կան, երբ 102-րդ ռազմաբազան ներգրավվել է գործողություններում։ Կարծում եմ վայոց Ձորի, Եղեգնաձորի բնակիչները բազմաթիվ էպիզոդների վերաբերյալ ստույգ տեղեկություններ կունենան»։

Ջամալյանը հիշեց նաեւ տեղեկությունն այն մասին, որ 102-րդ ռազմաբազայի մի զգալի հատվածն Արցախ է մեկնել։

Եզրափակելով զրույցը, Ջամալյանը եւս մեկ անգամ նշեց, որ հավաքական Արեւմուտքի նախագիծը Արցախն ադրբեջանի կազմում թողնելու նվաստացուցիչ խաղաղություն է, որտեղ Հայաստանն անգամ իր սուվերեն տարածք Սյունիքի նկատմամբ վերահսկողություն չի ունենալու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր