ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին․ «Հրապարակ»          «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»       Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»    

01 հուն 2021 14:54

ՀԱՊԿ-ից ինչ-որ մեծ սպասումներ չունեմ...եթե ինչ-որ բան էլ պահպանվել է, ապա ՌԴ ջանքերի շնորհիվ...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել РБК-ին` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին, Հայաստանի սահմաններին, ինչպես նաև երկրի ներսում ստեղծված իրավիճակներին, գործող իշխանությունների թույլ տված սխալներին:


Խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին` նա նշել է, որ «ՀՀ սահմանները հավուր պատշաճի պաշտպանված չեն և որ հայկական իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձնում անվտանգության հարցերին, համակերպվել են պատերազմի արդյունքների հետ, և որ նրանց պարտվորական վիճակը թույլ չի տալիս ադեկվատ որոշումներ կայացնել»:


«Շփման գծի, սահմանի ողջ երկայնքով մենք պետք է բավականին խիտ դիրքեր ունենանք, իսկ եթե դրանք քիչ են և գտնվում են սեփական երկրի խորքում, ապա, բնակաբար, ադրբեջանցիներն առաջ են գալու, բարելավելու են իրենց դիրքերը, հարմարվելու են տեղանքին»,-ասել է նախկին նախագահը` նկատելով, որ Ադրբեջանը, իրեն զգալով հաղթող, ակնհայտորեն ագրեսիա է կիրառում Հայաստանի տարածքի նկատմամբ:


Խոսելով ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք ստանալու հավանականության մասին` Քոչարյանը նկատել է, որ «գործող իշխանությունների մնալու պարագայում նրանք դա կարող են դա անել, պարզապես այստեղ զսպող հանգամանք է հանդիսանում Հայաստանում ՌԴ-ի ռազմական ներկայությունը և ռուսական կողմի հետ երկկողմ պայմանագրի առկայությունը»:


«ՀԱՊԿ-ից ինչ-որ մեծ սպասումներ չունեմ: Այս մասին հրապարակավ եմ ասում. ցավոք, մեր իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի մթագնեն մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ»,-ասել է երկրորդ նախագահը` հիշեցնելով ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված աղմկահարույց քրեական գործը:


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` օրես արված հայտարարության առ այն, որ «Քոչարյանը 1999թ. պատրաստվում էր Հայաստանի տարածքի մի մասն Ադրբեջանին տալ» նախկին նախագահն ասել է. «Դա անհեթեթություն է, նա կախվում է փրփուրներից: Նա մարդ է, որը տվել է այն ամենը, ինչը հնարավոր էր տալ: Եվ եթե ինչ-որ բան էլ պահպանվել է, ապա ՌԴ ջանքերի շնորհիվ... Նա քաղաքական լիլիպուտ է, որը ձախողել է այն ամենը, ինչը հնարավոր էր ձախողել»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր