Ասում են՝ նիկոլականները քվեարկության գնալու են մինչև կեսօր, հետո ինչ-որ բան են հրահրելու ընտրատեղամասերում

Աշոտյանի դիտարկմամբ՝ տեխնոլոգիաները կարող են լինել շատ տարբեր.
«Օրինակ, ես ինֆորմացիա ունեմ, ստուգված չէ, օդում կախված լուր է, աղբյուրս արժանահավատ է, բայց այնուհանդերձ… Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հունիսի 20-ին վարչական ռեսուրսով իր մոբիլիզացվող էլեկտորատին տանել մինչև օրվա առաջին կեսը, այսինքն, նիկոլականները՝ մեր ժողովրդի մոլորյալ, վախեցած կամ սիրող մարդիկ, գնալու են քվեարկության հիմնականում մինչև կեսօր, հետո ինչ-որ բաներ են հրահրվելու ընտրական տեղամասերում: Ես այդպիսի բան եմ լսել, որպեսզի խաթարվի մնացածի քվեարկությունը, ոչ նիկոլական մարդիկ չհասցնեն գնալ քվեարկել, ութին փակվի, ամփոփեն ու տեսնեն, որ իրենք շատ ձայն են հավաքել»:
Ա. Աշոտյանն ասաց, որ դրա հիմքում կա նաև տեխնիկական խնդիր, 26 քվեաթերթիկ են տալու մարդկանց, մի հոգու քվեարկությունը երկար է տևելու:
«Հետևաբար, նրանց հույսն այն է, որ, ինձ հասած տեղեկություններով, իրենց ընտրազանգվածին տանեն ընտրատեղամասեր, հետո չեպեներ սարքեն ընտրատեղմասերում, քվեարկության պրոցեսն էլ երկար է, ութին փակեն ու հաշվեն, տեսնեն՝ իրենք կրել են»,- նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը: