Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

11 հուն 2021 16:19

Երբ «Գելափը» սկսեց հետևողականորեն նվազեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տոկոսները, մեզ զգուշացրին՝ ամեն ամիս այդ թիվը նվազեցվելու է

Երբ Գելափը սկսեց հետևողական նվազեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տոկոսները, տեխնոլոգները մեզ զգուշացրին, որ ամեն ամիս այդ թիվը նվազեցվելու է, իսկ ընտրություններից առաջ պատվիրատուի կուսակցությունը կշրջանցի իշխանական կուսակցությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության սոցհարցումների արդյունքներին:

«Քանի որ մեզ էլ էր անհրաժեշտ այս ամենին փաստարկված պատասխանել, այս շաբաթվա սկզբին սոցհարցում պատվիրեցինք մեր ներքին օգտագործման համար, և պարզվեց, որ հունիսի 7-10-ն ընկած ժամանակահտվածում իրականացված հեռախոսային հարցման արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 3,5 անգամ ավելի շատ ձայն է հավաքում, քան Հայաստան դաշինքը, 30 անգամ ավելի, քան Բաբաջանյան-Շիրինյան, Բարգավաճ Հայաստան և Հանրապետություն կուսակցությունները:

Դե իսկ հանրահավաքների պարզ դիտարկումներն էլ հաստատում են իմ հրապարակած թվերի համապատասխանությունը: Ակնհայտ է, որ տեխնոլոգիաները միշտ չէ, որ կարող են մոլորեցնել:

#ԱպագաԿա

Հ.Գ. Հեղափոխությունից հետո Գելափն էլ հնարավորություն ուներ բարձրացնելու իր շատ ցածր վարկանիշը: Ցավոք, չօգտվեց այդ հնարավորությունից»,- գրել է Հարությունյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր