Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` մինչդեռ միտումնավոր «դրել է իր տակն» ու սպասել,չի համաձայնել. Ավագյան
![](https://cdn1.img.armeniasputnik.am/images/2127/10/21271052.jpg)
Փոխանակումն իրականացվել է ԱՄՆ–ի և Վրաստանի միջնորդությամբ, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն դեռևս նոյեմբերին նույն հարցով բանակցող ռուսական կողմին հայտնել էին, թե Հայաստանը որևէ ստույգ տվյալ չունի այդ տարածքների ականապատման քարտեզների մասին։
«Եթե հիմա նա դիմեր ռուսական կողմին, շատ մեծ սկանդալ կլիներ և հարցեր կառաջանար, դրա համար կապ է հաստատել ԱՄՆ-ում գտնվող իր խորհրդականի հետ և նրա միջոցով տեղեկացրել է, որ պատրաստ է ԱՄՆ Պետդեպի և Վրաստանի վարչապետի միջնորդությամբ այդ քարտեզները հանձնել Ադրբեջանին»,- նշեց Ավագյանը։
Նրա խոսքով` քարտեզները, որոնք Փաշինյանը փոխանցել է ադրբեջանական կողմին 15 գերու դիմաց, 100.000 ականի տեղեկություն են պարունակում, իսկ մեկ ականի ականազերծման համար Ադրբեջանը ստիպված էր մոտ 1000 դոլար ծախսել։
«Եթե այդ թիվը բազմապատկենք 1000 դոլարով` կստացվի, որ այդ քարտեզն ունենալով, ադրբեջանական կողմը չի ծախսի 100 մլն դոլար, բացի դրանից` չի ծախսի այն 10-15 տարին, որը նա պատրաստվում էր ականազերծման համար ծախսել»,- հավելեց նա։
Ավագյանն ասում է, որ չնայած այս ամենին` հիմա էլ ռուսական կողմը պատրաստակամ է հնարավորությունների սահմանում և բանակցությունների միջոցով Հայաստան վերադարձնել Բաքվում պահվող մյուս գերիներին. երեկ է հանդիպել գեներալ Մուրադովին։