Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

16 հուն 2021 11:14

Տեսանյութ.Էրդողանին Շուշիում ղարաբաղյան ձի են նվիրել, անունը՝«Հաղթանակ»

Լեռնային Ղարաբաղի` 44-օրյա պատերազմի արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում ներկայացվել է «Երաժշտական ժառանգությունը և ղարաբաղյան ձիերը Ջըդըրդուզի վրա» երաժշտական կոմպոզիցիան, որը դիտել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու առաջին տիկին Էմինե Էրդողանը:

Ինչպես նշում է haqqin.az-ը, երաժշտական միջոցառումն ուղեկցվել է ղարաբաղյան ձիերի ելույթով, որի շրջանակում Էրդողանին նվիրել են ձի` «Զաֆար» («Հաղթանակ») անունով:

Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը ժամանել է Շուշի, որտեղ նրան դիմավորել են Ալիևները: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են  թուրք-ադրբեջանական փաստաթղթեր. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:


«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», - ընդգծել էր Ադրբեջանի ղեկավարը:
Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:


«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել էր նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:
Իլհամ Ալիևն ասել էր, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր