«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

17 հուն 2021 16:40

Դանակներով մի քանի անգամ հարվածել է, ապա կտրել 52-ամյա կնոջ պարանոցը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում Արտաշատ քաղաքի բնակչուհու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը երիտասարդը, մտնելով տուժողի տան խոհանոց,  հարձակվել և իր աջ ու ձախ ձեռքերում առկա ծալովի դանակներով  հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում վերջինս ընկել է գետնին:

Այնուհետև կինը փորձել է ոտքի կանգնել, սակայն երիտասարդը, հանցագործությունն ավարտին հասցնելու մտադրությամբ, դանակներով մի քանի անգամ կրկին հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, կտրել պարանոցը, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:

Նախաքննության ընթացքում երիտասարդը հարցաքննվել է և տվել խոստովանական ցուցմունք: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը հաշվառված է հոգեբույժի մոտ. վարույթն իրականացնող մարմինի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, և դատարանի որոշմամբ նա տեղափոխվել է համապատասխան բուժհաստատություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր