Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»          Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 հուն 2021 12:03

Մեր բոլոր հանդիպումները եղել են ավելի մարդաշատ,ավելի հզոր էներգետիկայով քան...Քոչարյանը՝ պարտվելու, մանդատները վերցնելու մասին

«Հայաստան» դաշինքը ընտրությունների արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նախ շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության ձայնը տվել են «Հայաստան» դաշինքին։ Խոսքը՝   270 հազար ընտրողների մասին է։ Քոչարյանն ասաց, որ տպավորված է այդ մարդկանցով։

Միաժամանակ երկրորդ նախագահն ասաց, որ ընտրությունների արդյունքները իր համար անսպասելի էր։ «Պետք է խոստովանեմ, որ անսպասելի էր մեզ համար, անսպասելի՝ նաեւ շատ-շատերի համար։ Բոլոր հարցումները ցույց էին տալիս այս պարտկեր, տարբեր կազմակերպություններ, նույն Գելլափի, որին չի կարելի կասկածել իմ նկատմաբ սիմպատիաների մեջ»,- ասաց նա։ «Մենք պետք է փորձենք ենթադրութուններ անել։  Եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, և այդ պատճառով մենք դիմելու ենք ՍԴ, ընրությունների արդյունքները քննարկելու համար։ Հավաքագրվում են բոլոր նյութերը և մի քանի օրվա ընթացքում ի մի կբերենք և կպատկերացնենք թե ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ դիմելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանն ասաց, որ համոզված եմ, որ այն մանդատը որ ստացել է այս իշխծանությունը դա այս իշպխանւթյան նկատմամբ վստահության   մանդատ չէ։ «Մեր բոլոր հանդիպումները եղել են  ավելի մարդաշատ քան իշխանության ներկայացուիցչների, ավելի հզոր էներգետիկայով քան՝ իշխանւթյան»,- նշեց նա։

Քոչարյանի խոսքով այս ընտրություններում աշխատել է նախկին իշխանության վերադարձի գործոնը։ Նա ասաց, թե քարոզարշավը կարճ էր և հատկապես գյուղական համայնքներում իրենք ակտիվ քարոզարշավ չեն իրականացրել։ Վստահ է, եթե քարոզարշավը ավելի երկար լիներ, արդյունքներն այլ կլիներ։

Անդրադառնալով  մանդատները վերցնել- չվերցնելու հարցին, Քոչարյանն ասաց,թե այդ հարցը թիմում չեն քննարկել, բայց անձնական տեսակետ հայտնեց, թե ներքաղաքական խնդիրների լուծման և պայքարի հնարավոր հարթակներից մեկն էլ խորհրդարանն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր