Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

22 հուն 2021 12:19

Տեսանյութ.Եթե իշխանությունը շարունակի վենդետաները, ապա Հայաստանը կանգնելու է նոր արտահերթ ընտրության առջեւ, պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու

Իշխանությունն ընկալում է, որ ժողովուրդը համաձայն է և ուզում է՝ իրենք շարունակեն այն ոճով, որով շարունակել են, մինչդեռ, իմ համոզմամբ, ուրիշ բան է կատարվել այս ընտրական գործընթացքում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե իրենք շարունակեն նույն ոճով ու վենդետաներով, ներքաղաքական նույն լարվածությամբ, ես որևէ կասկած չունեմ, որ ՀՀ-ն կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրության առաջ: Դա շատ երկար չի տևելու», - ասաց Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ իրենց պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու, խորհրդարանական լծակները հնարավորություն են տալու ավելի ակտիվ խորանալ մի շարք ուղղություններով:
 
«Կտեսնեք, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը՝ հատկապես գնումների գործընթացներում, ու մի շարք այլ ոլորտներում», -ասաց Քոչարյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր