Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

24 հուն 2021 14:17

Մեզ Հայաստանից հաջողվել է ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը,մյուս շրջաններինը հրաժարվում են տալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնա) շրջանում 97 000 ական է տեղադրված եղել:

«Մեզ Հայաստանից հաջողվել է ստանալ  միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել»,-  Haqqin.az-ի փոխանցմամբ` ասել է Ալիևը` հավելելով, որ պատերազմի ավարտից հետո ականների պայթյունի հետևանքով 30 ադրբեջանցի է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են:

Ալիևի խոսքով` ներկայում ականազերծման և վերականգնման աշխատանքներ են ընթանում պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողություն տակ անցած տարածքներում:

Նշենք, որ Ակնայի ականապատմական քարտեզների դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերու է ազատ արձակել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր