Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

24 հուն 2021 16:42

Նախկինում թավշյա էի, հիմա` պողպատյա, ու շատ կոռեկտ է ամեն ինչ

«Պետական բարձրաստիճան, թիվ մեկ պաշտոնյան, երբ մտնում է սրահ, կոռեկտ է, որ ոտքի կանգնել»։ Այսպես արձագանքեց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ի պատասխան այն հարցի, թե ինչու՞ գործադիրի անդամները ոտքի կանգնեցին, երբ Փաշինյանը ներս մտավ։


Նշենք, որ արտահերթ ընտրություններից հետո գործադիրն առաջին անգամ նիստ էր հրավիրել։ Մինչ նիստի մեկնարկը վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը գործադիրի անդամներին կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դիմավորել։


«Խնդրում եմ ոտքի կկանգնեք», -դիմելով ներկաներին ասել էր  նա։ Հրահանգքը բնականաբար կատարվել էր։


Դիտարկմանը, թե նախկինում թավշյա էր, հիմա՞ պաղպատյա, դրա համար ոտքի կանգնեցիք Պետրոսյանն արձագանքեց․ «Այո, ու դա շատ կոռեկտ է թիվ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի սրահ մուտք գործելիս ոտքի կանգնել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր